Լրահոս 24/7

Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Անդրեասյան

Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով և հասանելի է եղել կոնկրետ առարկաների և կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2024 թվականին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում առաջացած համացանցի հասանելիության և տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:

«Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման հաջողությամբ իրականացված գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակն ավելի դյուրին է: Նախկինում նրանք ստիպված էին լինում ժամանակ տրամադրել առաջադրանքների պատասխանների թղթային ձևաթղթում գրանցելու համար: Նշումներ կատարելու ժամանակ նաև տեխնիկական վիպակներ էին թույլ տալիս, ինչը ևս իր ազդեցությունն էր ունենում արդյունքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել՝ այժմ ուսուցիչները հնարավորություն ունեն տեղում պատասխանելու հարցերին և ավարտելուց անմիջապես հետո իմանալու արդյունքը: Նախարարը նաև նշել է, որ մինչև ատեստավորումն էլեկտրոնային ձևաչափով ուսուցիչներին տրամադրվել էր առաջադրանքների փորձնական տարբերակը, որպեսզի նախապես կարողանան ծանոթանալ համակարգին և փորձարկել այն:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հավաքագրվել են ուսուցիչների՝ էլեկտրոնային համակարգն առավել դյուրին դարձնելու վերաբերյալ դիտարկումները.

«Այժմ նաև շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդյունավետ իրականացման նպատակով»:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչական համակազմի 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձրացված վարձատրություն է ստանում:

«Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- եզրափակել է նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago