

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակում փոխգործակցությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման կարևոր գործոն է:
Իր հերթին Ռուբինյանը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին:
ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…