Լրահոս 24/7

Դաշնակցություն-երիտթուրքեր համագործակցություն. պատմական որոշում

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Միքայել Միքայելյանը գրել է.

Դաշնակցության և երիտթուրքերի համագործակցությունը պաշտոնական մակարդակի դրվեց 1907թ. փետրվարի 22-ից մինչև մայիսի 4-ը կայացած ՀՅԴ IV ընդհանուր ժողովի ընթացքում, որ տեղի ունեցավ Վիեննայում։ Այս ժողովի վերաբերյալ մեզ հարուստ տեղեկություններ է հայտնել հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Հրաչ Տասնապետյանը։ Մեզ են հասել ընդհանուր ժողովի գրեթե բոլոր նիստերի արձանագրությունները։
Այդ փաստաթղթերից իմանում ենք, որ 1907թ. ապրիլի 16-ինժողովի 85-րդ նիստի օրակարգն է եղել «Յեղափոխական ուրիշ կուսակցութիւնների հետ համերաշխութեամբ գործելու հարցը», որոնց մեջ էր նաև Երիտթուրքական կուսակցության հետ համագործակցության հարցը։
Նիստի ընթացքում Արամ Մանուկյանը այն կարծիքին էր, որ կարելի է համագործակցել Օսմանյան կայսրության ընդդիմադիր տարրերի հետ, բայց ոչ երիտթուրքերի, քանի որ ըստ Մանուկյանի երիտթուրքերը «պալատական հեղափոխականներ էին»։

Սիմոն Զարդարյանը այն կարծիքին էր, որ ՀՅԴ-ն երբեք չի բարձրաձայնել Արևմտյան Հայաստանի անկախացման հարցը և դրանով պայմանավորված ավելի հեշտ կլիներ համագործակցությունը երիտթուրքերի հետ, որին հակադարձում է Ավետիս Ահարոնյանը նշելով, որ բոլոր երիտթուրքերը հայերին ընդունում են որպես անջատողականների, քանի որ հայերը հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու համար դիմում էին Եվրոպական պետություններին, իսկ երիտթուրքերի նպատակը կայսրության տարածքային ամբողջականության պահպանումն է։

99-րդ նիստում` 1907 թ. ապրիլի 23-ին, երբ քննարկվում էր «Թուրքիոյ ընդդիմադիր տարրերի հետ համերաշխութեան» բանաձևը, քննարկումները անցել են թեժ մթնոլորտում։ Դաշնակցականնեի Սիմոն Զարդարյանը, Մինասյանը, Սեբաստացի Մուրադը, դեմ էին երիտթուրքերի հետ համագործակցությանը, դա համարելով չափից դուրս վտանգավոր և կարող է հանգեցնել նոր կոտորածների, իսկ Արամ Մանուկյանը, Ավետիս Ահարոնյանը և Համո Մհերյանը կողմ են, ի վերջո քվեարկությամբ անցնում է Արամ Մանուկյանի բանաձևը։

Հաջորդ օրը` 1907 թ. ապրիլի 24-ին, տեղի է ունենում ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի 101-րդ նիստը, որը նախագահում էր Սիմոն Զավարյանը։ Նիստի ընթացքում քվեարկության դրվեց «Թուրքիոյ ընդդիմադիր տարրերի եւ խմբակցութիւնների հետ Դաշնակցութեան վարւելիք համերաշխութեան միացած և ամբողջացած բանաձեւը», որը ընդունվում է ձայների մեծամասնությամբ։ Այս բանաձևին և ընդհանրապես թուրքերի հետ համագործակցությանը կտրականապես դեմ են արտահայտվել Զորավար Անդրանիկը և Սեբաստացի Մուրադը։ Վերջինս նշում էր, որ նիստի մասնակիցների երկու երրորդը չեն տիրապետում երկրի վիճակին և մարտավարություն են կազմում կովկասահայերի իրականության վրա:

Ի վերջո Դաշնակցության չորրորդ ընդհանուր ժողովը հավանություն տվեց երիտթուրքերի հետ համագործակցությանը:

Ռուսական բանակի գեներալ-մայոր, թուրքագետ Միխայիլ Գուտորը գրում է, որ 1907թ. վերջերին սերտացել էին հարաբերությունները Դաշնակցության և երիտթուրքերի հետ և Դաշնակցության հրավերով է, որ 1907թ. դեկտեմբերի 27-29-ը Փարիզում տեղի ունեցավ Օսմանյան ընդդիմադիր տարրերի երկրորդ համաժողովը, որի ընթացքում Դաշնակցությունը միասնության կոչեր էր անում:

1908թ. Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Երիտթուրքերի հեղաշրջումը, որը ջերմորեն ողջունվեց Դաշնակցության կողմից։

7 տարի անց Երիտթուրքերը ցեղասպանության ենթարկեցին 1,5 միլիոն հայի։

Շարունակելի….

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago