Categories: Facebook

Իմ ընկերության դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Թողություն» ֆիլմի գումարը շորթելու մեղադրանքով․ Հովհաննես Գալստյան

 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թողության» սիրելի երկրպագուներ, ներող եղեք գրառման կոշտ բառակազմի համար, հավատացե՛ք, մեր դեմ քրեական գործ հարուցողներն ու մեր ֆիլմերը փակել փորձողները ավելիին են արժանի։

ՀՀ պետական ամենաողորմելի հիմնարկի՝ կինոկենտրոնի տնօրենի ժպ-ն «Թողության» ընթացքից հասկացել է, որ Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի դեմ լարած ծուղակը չի աշխատել, ավելին, ինչպես ասում է գործին մոտ կանգնած իրավապահներից մեկը՝ սրած բիզը մտնելու է սրողի ․․ը , ու կրկին փորձում է ակտիվանալ։

Հիշեցնեմ․ Ամիրյան Արմենի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը փակելու նպատակով կինոկենտրոն գործուղված (հետո սահուն կերպով նոր իշխանության «մարդը» դառած), այս բույսը, ձեռքի տակ ունենալով մեր ֆիլմերի բոլոր նյութերը, ընտրել է դրանց մի մասը, իր պես թշվառներից հավաքել է «գեղարվեստական խորհուրդ» ու ստիպել է ստորագրել դիմում գլխավոր դատախազին։ Էս գարշելի սադրանքի արդյունքում մի շարք «արվեստի գործիչներ» ապականել են իրենց անունը, իսկ իմ ընկերության դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Թողություն» ֆիլմի գումարը շորթելու մեղադրանքով։

Մեղադրանքը ոչ միայն ջուր է, այլև՝ աբսուրդ, որովհետև կինոկենտրոնը ինքն է վարել ֆիլմի հաշվապահությունը՝ պետական գումարների մասով։ Կինոկենտրոնը հսկայական, չարդարացված հարկեր է մուծել «Թողության» պետական գումարներից ու իր հետ սերտաճած ընկերություններին է փոխանցել ահռելի գումարներ՝ տեխնիկայի վարձակալության համար։ Հետևաբար, եթե անգամ «Թողություն» ֆիլմով ինչ որ մեկը ինչ որ բան շորթել է, ապա այդ մեկին պետք է փնտրել կինոկենտրոնում։ Կինոկենտրոնի հետ թեկուզ մեկ անգամ աշխատած ցանկացած մարդ գիտի ինչպես են հաշվապահություն վարում այդ կատույցում։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը ավարտել է «Թողությունը», կինոկենտրոնում հասկացել են ինչ ցավոտ է լինելու հատուցումը անկախ կինոընկերությանը 3 տարի աշխատանքից զրկելու, հաշիվները սառեցնելու, ֆիլմերը փակելու համար։ Ահա, այս սարսափը զգալով, ԺՊ-ն քշտել է փեշերը ու կրկին ընկել է իրավապահների դռները։ Կամ նրա վզին տվել են վերևից, ստիպել են ակտիվանալ։

Այսպես թե այնպես, ես ավարտել եմ «Թողությունը»։ 2018թ-ի աշնանը ընդդեմ կինոկենտրոնի ու մշ․նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը ապօրինի կասեցնելու, ներդրողներին տրված երաշխիքը դրժելու, պետական գումարով նկարահանված նյութը ոչ պիտանի դարձնելու համար սկսած դատերը 2020-ին դառնալու են թոփ-թեմա։ Ես խոստացել եմ հայկական կինոյի պատմության մեջ ամենաաղմկոտ, պետական կառույցների համար ամենաամոթալի հրապարակային դատավարությունը, ու դուք, ողորմելի ստահակներ, ստանալու եք դա՝ ներհայաստանայն և միջազգային դատարաններում, ուր էլ սողաք, ոնց էլ թփրտաք՝ չեք պլստալու… շուշանները՜ս..

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago