Լրահոս 24/7

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին Քաղաքացու օրվա շրջանակում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:

Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացնում են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբների, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։

Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ը և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ը կկազմակերպվեն մշակութային ծրագրեր Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի և երգչախմբերի, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերի, ինչպես նաև հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, որոնք կներկայացնեն պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումները կներկայացնեն՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:

ՀՀ մարզերում և քաղաքամայր Երևանում բանախոսությունների մեկնարկը նախատեսվում է ժամը 12:00-ին կամ 15:00-ին, այնուհետև կլինեն բանախոսություններն ամփոփող կարճ մշակութային միջոցառումներ համայնքների արվեստի դպրոցների սաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Բացի վերոնշյալ հարթակներից՝ Քաղաքացու օրվա շրջանակում երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ են կազմակերպվելու նաև պետական աջակցությամբ ստեղծված «Իջևան լոֆթ», «Դուկո», «Մեղրի լոֆթ», «ԾոՎեմ», «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում:

Միջոցառումների այս ձևաչափը նպատակաուղղված է հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago