

Ադրբեջան կատարած իր այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից և Ադրբջանը Նախիջևանին կապող ճանապարհից։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ Իրանի նախագահը վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն աջակցում է երկու հարևանների իրավունքներին և հանձնառու է նպաստելու խաղաղ համակեցությանը:
«Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի տարածքը կամ տարածքները: Ուստի այն, ինչի համար մենք միշտ հանդես ենք եկել և ինչին, մեր կարծիքով, պետք է ձգտենք, պետությունների իրավունքների և տարածքային ամբողջականության հարգումն է։ Մենք պետք է հարգենք այդ սկզբունքը։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն շրջանակներում պաշտպանում ենք Հայաստանի իրավունքները։ Դա այն է, ինչ մենք կփորձենք անել, որպեսզի երկու կողմերն էլ օգնեն միմյանց խաղաղության, եղբայրության և բարիդրացիության շրջանակներում»,- ասել է նա։
Փեզեշքիանը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարևորել է տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Նա պնդել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են լուծվել քաղաքական և առևտրային հարաբերությունների միջոցով՝ հիմնված յուրաքանչյուր կողմի իրավունքների փոխադարձ հարգանքի վրա։
Իրանի նախագահը նաև խոսել է Ադրբեջանը Նախիջևանին կապող Իրանի տարածքով անցնող ճանապարհի անվտանգության կարևորության մասին՝ հույս հայտնելով, որ այս միջանցքի ավարտը կլուծի հաղորդակցության առկա մարտահրավերները։
«Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա մեր կապալառուներն այժմ արագորեն աշխատում են այս երթուղու վրա, և մեր ջանքն է՝ այս երթուղին հնարավորինս արագ դարձնել ավելի առողջ, լայն և անվտանգ փոխադրումների համար: Հուսով եմ, որ այս երթուղին կլուծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության բոլոր խնդիրները»,- հավելել է նա։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…