

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը: Դրանք ուղղված են Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտող գործարքի կնքմանը, միաժամանակ Վաշինգտոնը վերացնելու է Իրանի նկատմամբ սահմանած կործանարար տնտեսական պատժամիջոցները, գրում է The Times of Israel-ը:
Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այնտեղ գործարք կկնքվի։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հավելել. «Մենք պետք է ինչ-որ բան անենք, որ ստիպված չլինենք ամենուրեք ռումբեր նետել»:
Ըստ պարբերականի, Թրամփի լավատեսությունը, սակայն, չի կիսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Կիրակի նա կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն, ըստ նրա, դրական ուղղությամբ են ընթանում Օմանում անցած հանգստյան օրերին անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո: Նեթանյահուն հստակեցրել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ուրան հարստացնել կամ նույնիսկ պահպանել դրա հնարավորությունները: Նեթանյահուի համոզմամբ՝ Իրանի հետ վատ գործարքը «ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը»:
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախընտրում է նախ սպառել բոլոր դիվանագիտական խողովակները, նախքան ռազմական լուծման դիմելը։ Թրամփը բազմիցս սպառնացել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ կհասցնի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, եթե բանակցությունները ձախողվեն:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…