Լրահոս 24/7

Աշխարհի բոլոր երկրները հիմարացրել են ԱՄՆ-ին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում պաշտպանել է իր առևտրային քաղաքականությունը։ Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգներին խաբել են «աշխարհի բոլոր երկրները»։

«Նրանք կարծում էին, թե մենք հիմար ենք, և հենց այդպիսին էլ եղել ենք։ Եվ ես ասացի. դա տեղի չի ունենա։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներին առջևում «մեծագույն ժամանակներ» են սպասում։

Հեռուստաընկերության լրագրող Թերի Մորանը կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված 145% մաքսատուրքերը փաստացի նշանակում են առևտրային էմբարգո։ «Դա լավ է։ Նրանք արժանի են դրան»,- պատասխանել է Թրամփը։

Մորանը նշել է, որ սա կարող է հանգեցնել ամեն ինչի գների աճի՝ սկսած էլեկտրոնիկայից մինչև հագուստ։ «Չինաստանը, հավանաբար, կուլ կտա այդ մաքսատուրքերը։ Նրանք մեզ այնպես են կլպել, ինչպես ոչ ոք։ Նրանք այլևս այդպես չեն անի»,- հակադարձել է Թրամփը։

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

15 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

26 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

50 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago