

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Իմ մի շարք ընկերներ, երեկ տեսնելով, որ երկու ֆեյսբուքյան գրառումով դատապարտել եմ երեկվա խմբակային ծեծը, ինձ գրում են՝ դու արդարացնո՞ւմ էս այդ տղայի պահվածքը:
Պարզաբանում:
Չէ՛, ընկերներ, ոչ միայն չեմ արդարացնում, այլ համարում եմ սադրիչ, բայց դա չի նշանակում, որ դրա լուծումը խմբակային ծեծն է:
Ու կապ չունի՝ սադրողը քոչարյանական է, սերժական կամ նիկոլական: Բացարձակ կապ չունի: Ես և իմ նման շատ մտածողներ, դատապարտում ենք խմբակային ծեծը:
Լուծո՞ւմը այս դեպքերում: Ես լուծում չունեմ և դա իմ խնդիրը չէ:
Օրինակ, երբ սփյուռքում իմ որոշ ելույթների ժամանակ թիրախավորված իմ դեմ արշավ են իրականացնում, քանի որ Սևրը համարում եմ բիզնես որոշների համար, ես էլ եմ դժվարանում լուծումներ գտնել, հատկապես, երբ հայ կանանց են ուղարկում միջոցառումը հարամելու: Մի անգամ, օրինակ ոստիկանություն եմ հրավիրել, երբ ինձ ֆիզիկական հաշվեհարդարով էին սպառնում: Հետո պարզեցի, որ սպառողներից մեկի եղբայրը բարձրաստիճան ԿԳԲ-ական է, որ ծառայում է հայկական համակարգում:
Այո, նման դեպքերի համար պետք է լուծում, իսկ ծեծը, հատկապես խմբակային ծեծը՝ լուծում չէ:
Բոլորիդ մաղթում եմ լավ հանգստյան օր:
1 մայիսի, 2025թ, Դովեղ
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…