Լրահոս 24/7

Հայաստանը բարձրացրել է դիրքերը Մամուլի ազատության գլոբալ ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders – RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության գլոբալ ինդեքսը, ըստ որի՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ բարձրանալով 9 հորիզոնականով։

180 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը։


2024 թվականին Հայաստանը եղել է 43-րդ տեղում՝ 71.6 միավորով, իսկ 2023-ին՝ 49-րդ տեղում, 70.61 միավորով։


Այս ցուցանիշով Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում։


Համեմատության համար․

Վրաստանը նահանջել է 11 տեղով և այժմ զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը,


Ադրբեջանը՝ 167-րդ,


Թուրքիան՝ 159-րդ,


Իրանը՝ 176-րդ,


Ռուսաստանը նահանջել է 9 հորիզոնականով և հայտնվել 171-րդ տեղում։


RSF-ի գնահատմամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վրա ազդեցություն են թողել մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝

ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածումը՝ պայմանավորված ներքաղաքական լարվածությամբ,


սահմանային անվտանգության խնդիրներով,


ինչպես նաև երկրի՝ Ռուսաստանի և ԵՄ-ի հետ բարդ հարաբերություններով։


Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ տեղեկատվության հիմնական աղբյուր՝ հասանելի բնակչության շուրջ երկու երրորդի համար։

Բազմաթիվ լրագրողների և մեդիա կառույցների համար հատկապես զգայուն են երկու թեմաներ՝

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը,


Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումը։


Ըստ ինդեքսի՝ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցություն ստանում ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և սեփականության թափանցիկությանը, գործող օրենսդրությունը դեռևս լիարժեք չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։

Լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսապես կախված է քաղաքական կամ ազդեցիկ անձանցից։ Վճարովի մոդելներ գրեթե չկան, իսկ գովազդային շուկան թույլ է զարգացած։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

5 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago