

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ցանկացած գործողություն ուղղված է այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վրաստանում դաշինքի երկրների մասնակցությամբ սկսված հրամանատարաշտաբային զորավարժությունները։
«Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեծիր ներգրավելու իր ընթացքը։ Որպես կանոն, հենց փոխգործակցության նման ձևաչափերի միջոցով է ՆԱՏՕ-ն իր սեփական չափանիշներն ու գաղափարախոսությունը պարտադրում տարածաշրջանային պետություններին, ստեղծում պայմաններ նրանց պաշտպանական համալիրը վերաձևակերպելու և զինված ուժերի զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա վերահսկողություն հաստատելու համար։ Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա. Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված է ոչ թե անվտանգության ամրապնդմանը, այլ այնտեղ անկայունություն և ռազմաքաղաքական լարվածություն ստեղծելուն», – ասաց նա երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ։
ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքները սկսվել են ապրիլի 28-ին Վրաստանում ՝ Վրաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Կրծանիսիի համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնում (JTEC):
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…