

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի:
Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը:
Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչու չեք ասում, ինչու չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու «կողմ կամ դեմ» Նոր Սահմանադրության ընդունմանը»,-ասել է Գալյանը:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…