Լրահոս 24/7

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ադրբեջանն էական առաջընթաց չի ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ին սկսում է մերձավորարեւլյան շրջայցը: Ըստ աղբյուրների, նա կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ էմիրություններ եւ Կատար: Այդ ուղեւորությանն ընդառաջ Մերձավոր Արեւելքի հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը մասնակցել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը, որ նվիրված էր հրեական պետության անկախության 77-րդ տարեդարձին:Իր խոսքում Ուիթկոֆը շեշտել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Իսրայելը կարգավորի արաբական երկրների հետ հարաբերությունները:

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի գնահատմամբ՝ Իսրայելի անվտանգության համար կարեւոր է, որ արաբական աշխարհի երկրների հետ հաստատվի բարիդրացիություն: Ուիթկոֆն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել, որ Դոնալդ Թրամփին կհաջողվի Պարսից ծոցի արաբական միապետություններին համոզել, որպեսզի Իսրայելի հետ նոր երկխոսություն սկսեն: Նման նախաձեռնությամբ Թրամփը հանդես է եկել նախագահության առաջին շրջանում:

Կատարի The Midle East Eyu էլեկտրոնային պարբերականը, սակայն, հղելով Սաուդյան Արաբիայի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ Էր-Ռիյադը Միացյալ Նահանգների նախագահին հորդորել է բանակցությունների օրակարգում չներառել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Սաուդցիները նախանշել են քննարկման ենթակա երեք թեմա՝ ռազմա-տեխնիկական գործարքներ, Իրանի միջուկային ծրագիր եւ տնտեսական ներդրումներ:

Ըստ այդմ, Սաուդյան Արաբիան պատրաստակամ է առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ում իրականացնել 600 միլիարդ, իսկ Արաբական միացյալ էմիրությունները՝ 1,4 տրիլիոն դոլարի ներդրումներ: Կատարի լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Պարսից ծոցի արաբական միապետությունները հակված են հանուն Միացյալ Նահանգների «գնալ վարկանիշային կորուստների եւ Իսրայելի հետ համագործակցություն սկսել այն դեպքում, երբ Գազայում պատերազմը շարունակվում է»:

Եթե այս տեղեկությունը մոտ է իրականությանը, եւ Պարսից ծոցի արաբական միապետությունները Պաղեստինի եւ Գազայի հարցում միասնական դիրքորոշում ունեն եւ մտադիր չեն Իսրայելի հանդեպ վերաբերմունք փոխել, ապա ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան ուղեւորությունը փաստացի չի ունենա այն կարեւորությունը, ինչին Իսրայելում սպասում են:

Հայտնի է դարձել, որ Նաթանյահուի ռազմական կաբինետը հավանություն է տվել Գազայում ցամաքային ռազմագործողություն սկսելու ծրագրին, բայց առայժմ գործնական քայլերի չի դիմում՝ սպասելով ԱՄՆ նախագահի արաբական երեք երկրներ այցին:

ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան շրջայցի արդյունքները կարեւոր են նաեւ այն առումով, որ Իսրայելի վարչապետը հետաձգել է Ադրբեջան այցը: Ավելի վաղ իսրայելական մամուլը գրել է, որ Ադրբեջանը կարող է միանալ այսպես կոչված՝ «Աբրահամի ուխտին» եւ այդ հիմքով քաղաքական «դաշինք կնքել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ»:

Վերջին երկու-երեք տարիների Ադրբեջանը սերտ հարաբերություններ է հաստատել հատկապես Արաբական միացյալ էմիրությունների հետ, քայլեր են ձեռնարկվում նաեւ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Եթե այդ երկրներն իրոք չեն ընդունում Իսրայելի հետ «Աբրահամի ուխտ» հաստատելու առաջարկությունը, ապա դրան Ադրբեջանի միանալու գաղափարը շատ որոշակի իմաստով կորցնում է հրատապությունը:

Այդ հարցում, անկասկած, Բաքուն ստիպված է հաշվի նստել նաեւ Թուրքիայի հետ: Անկարան շարունակում է պնդել, որ Գազայում «ցեղասպանություն է կատարվում» եւ հանդես է գալիս Պաղեստինի անկախ պետության հռչակման դիրքերից: Ադրբեջանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Եթե ԱՄՆ նախագահն ստիպված լինի ընդունել արաբական երեք ազդեցիկ երկրների նախապայմանը, ապա Ադրբեջանը հազիվ թե հակադրվի նրանց, Թուրքիային, Իրանին եւ իսլամական աշխարհին եւ միանա «Աբրահամի ուխտին»: Իսկ դա կնշանակի, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Ալիեւը որեւէ էական առաջընթացի գոնե այս փուլում չի հասնի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago