Լրահոս 24/7

Շուշիի ռազմական պարետը հանդիպել էր Ալիևի հետ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«2012թ., Շուշիի ազատագրման հերթական տարեդարձին ընդառաջ, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հարցազրույց է ունեցել պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևի հետ: Առանձնացնում եմ երեք կարևոր փաստ:

Առաջին. Գազիևը հայտարարել է, որ Շուշիի ռազմագործողությունից մեկ շաբաթ առաջ քաղաքի զինվորական պարետ Էլբրուս Օրուջևը և գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը (վերջինս հետագայում ԼՂ ադրբեջանական համանքի ղեկավարի կարգավիճակով Ադրբեջանի պատվիրակության կազմում մասնակցել է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին) հանդիպել են ոչ թե Ադրբեջանի ղեկավարությանը, այլ Նախիջևանի ԻՀ մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևին:

Երկրորդ. Շուշիի կայազորն ունեցել է 1625 զինվոր, 3 T-72 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 82 մմ տրամաչափի 20 ականանետ, 3 «Գրադ» կայանք՝ 12 հազար արկերով: Ըստ Գազիևի՝ 1992թ. մայիսի 8-ի առավոտյան Շուշիում մնացել է Ռամիզ Գամբարովի հրամանատարությանը ենթակա «մասնավոր գումարտակը»՝ 100 զինվորականով:

Երրորդ. Իշխանության վերադառնալուց հետո Հեյդար Ալիևը ներում է շնորհել Էլբրուս Օրուջևին, վերականգնել նրա զինվորական կոչումը, ապա շնորհել գեներալ-մայորի կոչում և նշանակել պաշտպանության փոխնախարար:

Գազիևը նույնպես դատվել է, բայց ոչ՝ որպես «պետական դավաճան»: Նրան մեղադրել են ծառայողական անփութության մեջ»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago