Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձավ վերջին օրերի բուռն քննարկումներին:
«Գիտեք, որ քննարկվել էր ԼՀԿ-ի կողմից իմ հետկանչման հարցը, որը հանգուցալուծվեց այս շաբաթ. ես շարունակելու եմ իմ աշխատանքն այստեղ: Ու քանի որ բանավեճն ու քննարկումներն անցել էին հրապարակային դաշտ, ես և իմ գործընկերները քննարկում էինք արել նաև հրապարակային ֆորմատով, ուզում եմ հայցել գործընկերներիս ներողամտությունը՝ բոլոր այն ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ: Ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատը պայմանավորված է նաև Ձեզնով, պարո՛ն քաղաքապետ: Հուսով եմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաև Ձեր ջանքերով կվերականգնվի. այն կարող է սուր քննադատական կոմպոնենտ ունենալ, որը չպետք է այլ դրսևորումներ ստանա»,– ասաց Խաժակյանը:

















