Հայաստան
25.12.2019

«Որոշում ենք կայացրել հեռանալ Հանրային խորհրդի հանձնաժողովից». հայտարարություն

«Որոշում ենք կայացրել հեռանալ Հանրային խորհրդի հանձնաժողովից». հայտարարություն

 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը:

Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը:

Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արեւմտամետի հեղինակություն, այլեւ իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերից ելնելով: Դրանք «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) եւ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի եւ Իոաննիսյանի ղեկավարությամբ:

Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, եւ ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարեւոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական եւ քաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային շահերին:

Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարրօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին», – ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան