Լրահոս 24/7

Եթե վաղը հրադադար չէ

Մայիսի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղական եւ օտարերկրյա լրագրողներին Կրեմլ է հրավիրել եւ հայտարարել, որ պատրաստ է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել: Բանակցությունների նպատակ Պուտինը սահմանել է հակամարտության սկբնապատճառների հաղթահարումը եւ հավելել, որ այդ առթիվ Ռուսաստանի մոտեցումներն, «ինչպես ասում են՝ սեղանին են»:

Սա արդեն իսկ նախապայման է, Ռուսաստանի մոտեցումներն իրոք հայտնի են՝ Ուկրաինան պետք է Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը ճանաչի ռուսաստանապատկան, կատարի սահմանադրական փոփոխություններ, կրճատի զինված ուժերը, արեւմտյան երկրները Կիեւին սպառազինություններ եւ տեխնոլոգիաներ չպետք է մատակարարեն եւ այլն:

Ռուսաստանի նախագահն անոնսավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում պետք է խնդրի, որ նա մայիսի 15-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ ապահովի: Պուտինը հիշեցրել է Ստամբուլում 2022 թվականի բանակցությունները, երբ փաստաթուղթն արդեն նախաստորագրված էր, բայց Ուկրաինան արեւմտյան ճնշման տակ այն «զամբյուղը նետեց»:

Ռուսաստանի նախագահի կեսգիշերային «պացիֆիզմն», անշուշտ, պայմանավորված է Կիեւում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի առաջնորդների հանդիպման արդյունքում տարածված հայտարարությամբ, որով Ռուսաստանին կոչ է արվում մայիսի 12-ին ուկրաինական ռազմաճակատներում առնվազն 30 օրով հրադադար հաստատել: Հակառակ դեպքում Եվրամիությունը ձեռնամուխ կլինի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին արձագանքել է ուղղակի բանակցություններ սկսելու մասին Պուտինի առաջարկին, պատրաստակամություն հայտնել, բայց շեշտել, որ նախ պետք է հրադադար հաստատվի: Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովն իր հերթին ասել է, որ բանակցությունները պետք է հաշվի առնեն «ռազմաճակատի իրավիճակը»:

Ի՞նչ որոշում կընդունի Մոսկվան: Դատելով նախագահ Պուտինի հայտարարության կոշտ տոնայնությունից, նա պատրաստ չէ «այստեղ եւ այժմ» սկզբունքով դադարեցնել մարտական գործողությունները: Մյուս կողմից Կիեւը, որքանով հասկացվում է Զելենսկու հայտարարությունից, Ստամբուլ պատվիրակություն չի գործուղի, եթե ցամաքում, ծովում եւ օդում մարտական գործողությունները չդադարեն:

Եթե վաղը ռուս-ուկրաինական ռազմաճակատներում հրադադար չհաստատվի, եւ Ստամբուլում բանակցություններ չսկսվեն, ի՞նչ է սպասվում: Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ տարին: Ռուսաստանցի եւ արեւմտյան որոշ փորձագետների նախնական տպավորությունը, որ ԱՄՆ նախագահը Կիեւին կստիպի ընդունել Ռուսաստանի բոլոր նախապայմանները, գործնականում, կարծես, չեն հաստատվում:

Եվրոպական քառյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը խոստանում են շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը: Կեսգիշերային հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը կարեւորել է «սուվերեն քաղաքականություն վարող եվրապական երկրների մոտեցումը», բայց դա քաղաքական հնարք է՝ տպավորություն ստեղծելու, որ Եվրոպան միասնական չէ:

Կիեւում եվրոպական «քառյակը» հայտարարել է, որ Ուկրաինային աջակցության քայլերը կիրականացվեն Միացյալ Նահանգների հետ կոորդինացիայով: Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆն ասել է, որ Ռուսաստանին ներկայացվել է 22 կետից կազմված առաջարկությունների փաթեթ: Ռուսաստանի «մտահոգությունները» զգալի մասով ընդունվում են, բայց Վաշինգտոնը եւ եվրոպական առաջատար երկրները չեն կարող ճանաչել ուկրաինական տարածքների անեքսիան: Ռուսաստանին մնում է լրջագույն որոշում ընդունել. կամ հաստատվում է հրադադար, սկսվում է քաղաքական բանակցությունների փուլ, կամ պատերազմը շարունակվում է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

32 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

8 hours ago