

ԱՄՆ-ն և Չինաստանը «դրական արդյունքներով» են ավարտել բարձր մակարդակի առևտրային բանակցությունները: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու «գործարքի» մասին, մինչդեռ Չինաստանի ներկայացուցիչները խոսել են «կարևոր համաձայնության» վերաբերյալ և պայմանավորվել են ստեղծել նոր տնտեսական երկխոսության ֆորում:
Շվեյցարիայում անցկացված երկօրյա բանակցությունների ավարտին կողմերը մանրամասներ չեն հայտնել: Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը նշել է, որ համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր: Առևտրի փոխնախարար Լի Չենգանգը հավելել է, որ այն կպարունակի «լավ նորություններ աշխարհի համար»:
Լրագրողների հետ առանձին ճեպազրույցներում կողմերից ոչ մեկը չի անդրադարձել Չինաստանի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 145% և ԱՄՆ ապրանքների նկատմամբ Չինաստանի 125% մաքսատուրքերը նվազեցնելու վերաբերյալ որևէ համաձայնությանը:
Նշենք, որ Ֆինանսական շուկաները լարված հետևում են ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի մեղմացման նշաններին, որն արդեն խաթարել է մատակարարման շղթաները, հանգեցրել աշխատանքից ազատումների և բարձրացրել մեծածախ գները:
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…