Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային նոր համակարգի ներդրման և խնդրի կարգավորման համար վարկ կվերցնի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Անդրադառնալով մայրաքաղաքում տրանսպորտային նոր համակարգ ներդնելու մասին հարցին՝ Մարությանը նշեց, որ այս պահին բանակցում են համաշխարհային մեծության բանկերի հետ՝ վարկային ծրագրով խնդիրները կարգավորելու համար: Նա նշեց, որ վարկերի տոկոսների մասին դեռ չի կարող խոսել։ Քաղաքապետն ասաց՝ այդ գումարը կարող է հասնել մինչև 250 մլն դրամի:

















