

Շրջանառության մեջ եմ դրել մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Վերլուծելով վերջին 20 տարիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը՝ նա ընդգծեց, որ հրավիրվածներից միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության:
Պատգամավորի խոսքով՝ ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խոսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետևյալ քայլերով՝
մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:
2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից:
Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է:
2010-2024 թվականների ընթացքում Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն՝ զորակոչից խուսափելու գործով 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել և որևէ պատասխանատվության չի ենթարկվել:
Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի փաստաթղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…