Այսօր ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց.
«Օբյեկտիվ ի՞նչ խոչընդոտ է առաջացել, որ քաղաքաշինական որոշ ծրագրեր դուրս են մնացել. ինչո՞ւ զարգացման հնգամյա ծրագրով այդ նախագծերը չեք ցանկանում կատարել: Մասնավորապես, Ծովակալ Իսակովն Արշակունյացին կապող ճանապարհը, Կրկեսի խաչմերուկն ու Հայրենիքի խաչմերուկը… Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի՝ Կրկեսի խաչմերուկը գերծանրաբեռնված է, Հայրենիքի խաչմերուկը չորս կողմից ծանրաբեռնված է ու պայթում է երթևեկությունից»:
«Ոչ մեկ չի առարկում, որ այդ հատվածներում խցանումներ կան, բայց առաջնահերթ պատճառներն է պետք իրականացնել: Վստահեցնում եմ՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումն ավելի իրատեսական է, քանի որ ունենք վարկային համապատասխան միջոցներ, քան այդ երկու հանգույցները: Չեմ բացառում, որ հետագայում այդ երկու հանգույցներում ևս անհրաժեշտություն լինի շինարարական աշխատանքներ իրականացնելու»,- արձագանքեց «Իմ քայլից» Հ. Սարգսյանը:

















