

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից: Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն անցել է հանրապետության ողջ տարածքում ներառական քննարկումների փուլով, կազմակերպվել են մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, քննարկվել է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկների մեծ մասն ընդունվել է, ակտիվ աշխատանք է իրականացվել նաև ՄԻՊ գրասենյակի հետ: Ռ. Բադասյանը նշել է, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների գործող վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրի գնահատականը, նախանշում է հիմնական սկզբունքները և հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները: Նախատեսվում է ձևավորել պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկման խումբ՝ գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը վերահսկելու նպատակով, ինչպես նաև ստեղծել ազգային ռազմավարության էլեկտրոնային հարթակ:
Փաստաթղթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ ի մի բերելով խորհրդակցության ընթացքում հնչեցված առաջարկությունները և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության քննարկմանը:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…