Նախնական տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների ձեռք բերման համար մրցույթ կհայտարարվի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար»,-ընդգծեց փոխքաղաքապետը:
Նա հիշեցրեց` արդեն տեղեկացրել են, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, և ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում: