

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:
Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային 400 մլն եվրո սահմանաչափի: Ապա, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամությունը։
Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…