Լրահոս 24/7

Եթե որևէ բան չվերանայենք, կունանանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի. Ավինյան

Եթե որևէ բան չվերանայենք, կունանանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով տրանսպորտի համակարգին։

«Երևանում «գազել» չկա, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք երթևեկում են ամբողջ քաղաքով, և համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար, որ մոտավորապես 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանն ուզում էր ներդնել նախկին «գազելների» համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, ժողովուրդ ջան, այդ ենթադրություններով կարող ենք վերադառնալ նախկին «գազելների» համակարգին։ Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, կարող ենք այդպես մաշեցնել մինչև վերջ, որևէ բան չվերանայել, ու այո, կունենանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»,- նշեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ եթե ուզում ենք կյանքում որևէ բան փոխվի, դրա համար նաև համապատասխան միջոցներ են պետք։

«Որոշ չափով բոլորը պետք է մասնակցեն այդ փոփոխությանը, և այո, ժամանակ առ ժամանակ որոշ ծառայությունների վճարներ պետք է վերանայվեն, ինչքան էլ դա հաճելի չէ, բայց, կներեք, 40 տարվա ընթացքում մի անգամ չպե՞տք է վերանայվեն, երբ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական փոփոխություն է»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

16 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago