Լրահոս 24/7

Թրամփի հետ զրույցում քննարկվել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հարցը. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումների թեման: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի 19-ին կայացած բանակցությունների մասին հարցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ խոսք է եղել այդ թվում նաև ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև «շփումների» մասին։

Կրեմլում լսել են Վատիկանի նախաձեռնության մասին՝ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ասել է Պեսկովը։ «Սակայն դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել հնարավոր շփումները շարունակելու վայրի վերաբերյալ»,- հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

8 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

9 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

10 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago