Լրահոս 24/7

Նախիջևանում զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահում են՝ ԼՂ-ի շինարարության համար

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ փոփոխությունները կատարվել են առանց նրանց համաձայնության, և բողոքելու դեպքում զինվորականներին սպառնում են պատժել։

Հոդվածում նշված է․ «Նախիջևանում Ղարաբաղին օգնություն տրամադրելու անվան տակ զինվորների աշխատավարձերից գանձվում է 200-300 մանաթ (մոտավորապես 120-ից 175 ԱՄՆ դոլար)։ Բողոքող զինվորականներն ասում են, որ իրավիճակին դեմ արտահայտվողները սպառնալիքի տակ են։ «Նրանք յուրացրել են մեզանից խլված գումարը՝ Ղարաբաղի շինարարության անվան տակ։ Մենք զինվորականներ ենք, մեզանից շատերը կռվել են Ղարաբաղում․․․ Մենք մեր կյանքը զոհաբերել ենք այս պետության համար, և մենք դեռ շարունակում ենք դա անել։

Սակայն անընդունելի է անընդհատ զրկվել մեզ աշխատավարձից։ Մենք չենք հավատում այդ լուրերին։ Մենք այս աշխատավարձը վաստակում ենք մեր աշխատանքով ու քրտինքով։ Օր ու գիշեր մենք լեռներում ենք լինում՝ բարդ պայմաններում։ Բայց Ադրբեջանում կան պաշտոնյաներ և գործարարներ, որոնք եկամուտ են ստանում առանց ջանք գործադրելու։ Ավելի լավ է, որ նրանց փողերն օգտագործվեն Ղարաբաղի կառուցման համար»,-նշել են զինվորականները

Ոմանք առաջարկում են այդ գումարները վերցնել կոռումպացված պաշտոնյաներից։ Պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս պնդումներին, բայց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել ադրբեջանական սոցցանցային տիրույթում»,-գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago