Լրահոս 24/7

Կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ պաշտոնատար անձինք։

Վերջիններս ծանոթացել են կենտրոնի գլխավոր հատակագծին, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հնարավորությունները։

Իր խոսքում նախարար Մկրտչյանը նշել է, որ կենտրոնի գործարկումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա օգտվել մի շարք անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ, ժեստերի լեզվի կամ շոշափման լեզվի միջոցով ստանալ թարգմանչական ծառայություններ և այլն:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսել է անել ամենը, որ անկախ կյանքի կենտրոնում պահպանվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ մատչելիության բոլոր նորմերը։ Կարևոր է նաև այն, որ կենտրոնում հիմնական և մասնագիտացված ծառայություններ կստանան ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ երեխաները՝ ելնելով գնահատված անհատական կարիքներից»,- ասել է նախարարը։

Եղիազար Վարդանյանի խոսքով՝ հաստատությունն իր կառուցվածքով և բովանդակությամբ լինելու է առանձնահատուկ կառույց, որը միջազգային լավագույն փորձի համաձայն՝ ապահովված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններով, նախագծային հատուկ լուծումներով․ «Կառուցվելու է 4 մասնաշենքից բաղկացած համալիր՝ ընդհանուր մոտ 1600 քմ մակերեսով։ Կենտրոնն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է էլեկտրամատակարարումը, նաև ձմռան ամիսներին՝ ջեռուցումը՝ կրճատելով շահագործման ծախսերը։ Լինելու են բաց և փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ և հանգստի գոտիներ։ Ներկայում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով»։

Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago