

«Ես ինչո՞ւ պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիսն ում համար էր․ երևի հանրության համար էր»,- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին հարցին։
Անդրադառնալով 2018թ. հրաժարականից առաջ իրեն զանգահարելու պատմությանը՝ Ս.Սարգսյանն ասել է. «Ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է։ Բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել… Մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ»։
Ս. Սարգսյանը նաև լրագրողներին հարցրել է՝ իր լեքսիկոնում երբևէ լսե՞լ են «կոնտրոլի տակ» արտահայտությունը. «10-15 տարի է՝ հետևում եք, երբևէ լսե՞լ եք այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ»։ Ես չունեմ այդպիսի բառապաշար»։
Նա լրագրողներին խնդրել է նաև 2018թ. մասին իրեն հարցեր չուղղել. «Ես մի անգամ եմ ասելու, ասելու եմ ուղիղ եթերում, որ մարդիկ հնարավորություն ունենան հարցեր տալ՝ ուղղորդված, չուղղորդված»։ Հարցին՝ երբ եք ասելու, նա պատասխանել է. «Երբ նպատակահարմար համարեմ»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…