Լրահոս 24/7

Ստեփանակերտը փակե՞ց Արցախի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի հետ կապված մի էական հանգամանք, կարծես, դուրս մնաց մամուլի, փորձագետների եւ անգամ քաղաքական շրջանակների կողմից: Բանն այն է, որ տեւական, գրեթե եռամյա, ընդմիջումից հետո նա Երեւանում պաշտոնական հանդիպումներ սկսեց այն օրը, երբ ավարվեցին Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ֆորմալ լիազորությունները:

Երեւի չափազանցություն կլինի ասել, որ Լավրովն իր աշխատանքային ժամանակացույցը հատուկ «ճշտել է» Արցախի իշխանությունների սահմանադրական լիազորությունների սպառման հետ, բայց Լեռնային Ղարաբաղի մասին նրա հայտարարությունից հստակ տպավորություն ձեւավորվեց, որ Ռուսաստանը «թեման փակված է համարում»: Իհարկե, Լավրովը դրա համար պատասխանատվությունը բարդում է Հայաստանի վրա, բայց դա տվյալ համատեքստում էական չէ:

Լավրովի երեւանյան այցին նախորդած օրերին Արցախի Ազգային ժողովի աղբյուրներին հղելով՝ մի շարք լրատվամիջոցներ անոնսավորել են, որ տեղի կունենա նախագահի ընտրություն, որպեսզի պետական ինստիտուտները պահպանվեն: Ընդհանուր տպավորություն էր, որ Սամվել Շահրամանյանը վերստին նախագահի թեկնածու կառաջադրվի, Ազգային ժողովում կկազմակերպվի ընտրություն, եւ Ստեփանակերտը կպահպանի ԵԱՀԿ կողմից տրված՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի մանդատը:

Նման որոշում պետք է կայացվեր մինչեւ մայիսի 21-ի օրվա վերջը, որովհետեւ հինգ տարի առաջ այդ օրն է գումարվել նորընտիր Ազգային ժողովի նիստը, որտեղ էլ Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը: Մայիսի 21-ին, ինչպես ասվեց, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում էր, հանդիպումներ ունեցավ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի, իր պաշտոնակից Միրզոյանի հետ:

Եւ, որքան էլ չցանկանանք, հարկադրված ենք հարցնել. «Իսկ ի՞նչ է արել նույն օրը Ստեփանակերտի քաղէլիտան՝ Սամվել Շահրամանյանը, Ազգային ժողովը, խմբակցությունների ղեկավարները, խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները»: Հարցը հրատապ եւ արդարացված է, քանի որ նրանց այդ օրվա գործունեության մասին որեւէ տեղեկություն չկա, ուստի կարող ենք արձնագրել, որ նրանք մատնված են եղել անգործության:

Այստեղից ածանցվում է երկրորդ հարցը. «Իսկ ինչու՞ է Ստեփանակերտի քաղէլիտան այդքան բախտորոշ օրը մատնվել անգործության»: Չէ՞ որ Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ֆոմալ լիազորությունները դադարումը նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական փակում, ինչի դեմ, եթե դատենք վերջին երկու ամսվա իրադարձություններից, հետեւողականորեն պայքարում էին Սամվել Շահրամանյանը եւ նրան նախագահ ընտրած խմբակցությունները: Նույն մարդիկ Ռուսաստանի արտգործնախարարի Երեւանում գտնվելու օրն ինչու՞ են անգործության մատնվել:

Որքան էլ արտառոց չթվա, հարկ է վերադառնալ գրեթե եռամյա վաղեմության իրավիճակին, երբ արեւմտյան դիվանագիտության միջնորդությամբ փորձ էր արվում կազմակերպել Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների երաշխիքների հետ կապված հարցեր: Եւ Ռուսաստանի ԱԳՆ-ն ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության միջոցով Արցախի արտգործնախարարին մեղադրեց Մոսկվայի թիկունքում սեպարատ բանակցություններ սկսելու մտադրության մեջ: Փաստացի դա սպառնալիք էր:

Հետեւեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա հրապարակայնացրեց Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների «սկզբունքների եւ պարամետրերի» մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայացրած փաստացի վերջնագիրը: Կարելի՞ է ասել, որ 2025 թվականի մայիսի 21-ին Ստեփանակերտի դրսեւորած անգործությամբ փակվում է 2023-ի սեպտեմբերի 26-ին ԼՂՀ լուծարման մասին հրամանագրով բացված՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդիրը չեղարկելու էջը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

9 hours ago