Լրահոս 24/7

Ինչպես «չմաքրել» Լավրովին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ոչ միայն հանրային, այլեւ քաղաքական ընկալումները հիմնականում, մեղմ ասած, ոչ դրական են: Հատկապես ընդգծվում է, որ նա Ծիծեռնակաբերդ չի այցելել, ցեղասպանության զոհերի հիշատակն անձամբ չի հարգել, բավարարվել է իր անունից ծաղկեպսակ ուղարկելով: Այդ փաստը հայաստանյան «պատասխանատու մամուլը» ներկայացրել է որպես… Հայաստանի իշխանությունների նախաձեռնություն: Իբր, Նիկոլ Փաշինյանը վերջերս Տիրանայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպում է ունեցել եւ «թույլ չի տվել, որ Լավրովը մթնոլորտ պղտորի»: ԱԳՆ-ն, սակայն, պարզաբանել է, որ Լավրովը Ծիծեռնակաբերդ այց չի նախատեսել:

Հանրության համար տարակուսելի էր այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը ռուս-հայկական համալսարանում հանդիպմանը ջերմ շփումներ է ունեցել բլոգեր Միկա Բադալյանի եւ Հայաստանի իշխանությունների դեմ տոտալ քարոզչություն իրականացնող այլ անձանց հետ՝ փաստացի բացահայտվելով որպես նրանց հովանավոր: Միջպետական հարաբերություններում նման երեւույթները համարվում են հյուրընկալող երկրի դեմ անհարգալի, ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Եւ ոչ միայն բնական, այլեւ օրինաչափ է, որ Հայաստանի փորձագիտական հանրության բացարձակ մեծամասնությունը Լավրովին պատասխանում է ըստ արժանվույն:

Այս ֆոնին լրատվամիջոցներից մեկը «սեփական վստահելի աղբյուրներից» տեղեկացել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները «թուլացրել են Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ ճնշումները»: Մասնավորապես, աղբյուրը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները չեն հակադարձել Արցախի «սահմաանդրության փոփոխությանը, Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությանը, չեն միջամտում առաջիկայում Արցախի նախագահի ընտրություն կազմակերպելու գործընթացին»:

Ո՞րն է այդ «աննախադեպ լոյալության» պատճառը: «Պաատսխանատու» լրատվամիջոցի աղբյուրի ասելով՝ Հայաստանի իշխանությունները Մոսկվայից զգուշացվել են, որ Արցախի իշխանության «մարմինները պետք է պահպանվեն»: Թե ինչու՞ այս «հավաստի տեղեկությունը» մամուլի սեփականություն է դարձել Լավրովի երեւանյան այցից հետո՝ հասկանալի է, ինչպես ռուսներն են ասում՝ անգամ ոզնուն: Փորձ է արվում Հայաստանի քաղաքացուն եւ Արցախից բռնատեղահանված մարդկանց ներշնչել, որ Ռուսաստանը «չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված է, իսկ որպեսզի Մոսկվան վաղն այդ մասին բարձրաձայնելու հնարավոորւթյուն ունենա, Երեւանում պետք է գործի Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտը»:

Ըստ երեւույթին, Լավրովն է այդ քարոզչական մատրիցայի հեղինակը, որ նա օգնականներից մեկի միջոցով փոխանցել է ինչ-որ մեկին, նա էլ «պատասխանատու» լրատվամիջոցին ներկայացել է որպես «Կրեմլի քաղաքական ծրագրավորումներին լավատեղյակ աղբյուր», եւ գործընթացը մեկնարկել է: Ասվածը, սակայն, առկա իրավիճակում չարյաց փոքրագույնը կլիներ: Շատ ավելի հավանական է, որ այդ քարոզչությունը հեղինակվել է հայաստանյան հայտնի շրջանակների կողմից եւ հասցեագրված է առաջին հերթին Արցախից բռնատեղահանված մարդկանց: Հայաստանում նախընտրական շրջան է, ընդդիմադիր ուժերն անցել են «հավաքագրման ռեժիմի»: Այս իրավիճակում նրանք գործում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով:

Հայաստանում ապաստանած բռնատեղահանվածների ո՞ր մասն է քաղաքացիություն եւ այդպիսով խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք ստացել՝ վիճակագրական ստույգ տվյալներ հայտնի չեն: Բայց նրանց հարազատների, բարեկամների, ընկերների մի շատ զգալի մասը Հայաստանի քաղաքացի է, Երեւանում հաստատվել է տասնամյակներ առաջ եւ կարող է կողմնորոշվել ըստ Արցախի հարցում որեւէ կուսակցության դիրքորոշման:Այս իմաստով Ռուսաստանի «արցախափրկիչ» դերի քարոզչությունը թե մաքրում է Լավրովի երեւանյան «կեղտերը», թե հող գալիք ընտրություններին մարդկանց հավաքագրման հող նախապատրաստում: Այդպես են, երեւում է, որոշել ինստիտուցիոնալ ընդդիմության «ուղեղային կենտրոնները»: Եթե այդպես է, ապա նրանք ի սկզբանե պարտված են, որովհետեւ Հայաստանում Ռուսաստանի «փրկչական կերպարի» ժամանակը փակված է: Այդպես հնարավոր չէ Լավրովին մաքրել, այդպես նրա վրայի կեղտը միայն ավելանում է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago