

«Ես երեկ Հայաստանում էի։ Հայկական կողմը փորձում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն իրագործել՝ իր տարածքը, լոգիստիկ հնարավորությունները ներդնելով աշխարհամասային մեծ ծրագրերում»,- «Պատմական հարավային ռուսական հողեր. ազգային ինքնություն և ժողովուրդների ինքնորոշում» ֆորումի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն կողմ է, որ ողջ ենթակառուցվածքային ծրագրերն իրականացվեն. «Բայց որպեսզի «Խաղաղության խաչմերուկը» գործնականում կիրառվի, հարկավոր է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Մենք ի սրտե հաջողություն ենք ցանկանում։ Ընդամենը երեկ մենք ՀՀ վարչապետի ու նախագահի հետ քննարկում էինք դա»։ Լավրովը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է եղել Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների հիման վրա. «Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են»։
Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը էապես կբարձրացնի նաև աշխարհամասի այդ հատվածի մրցակցայնությունը։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…