Լրահոս 24/7

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայության հարցում Սլովակիայի աջակցությունն էական է եղել. Փաշինյան

Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ, և այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ բացել նաև մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար: Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ընդգծեմ, որ այս այցը, իհարկե, շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության, և ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել աջակցությունների համար: Այո՛, հենց աջակցություններ, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունն էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով:

Իհարկե, հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ի հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա համագործակցությունը կենտրոնացնել մի քանի ուղղությունների վրա, որից մեկը քաղաքական երկխոսությունն է:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես, ըստ վարչապետի, խոսքը միջուկային էներգիայի ոլորտին է վերաբերում:

«Նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ: Հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago