Լրահոս 24/7

Զելենսկին ու Ալիևը Դավոսում պայմանավորվել են. Սիբիգա

Ուկրաինան պատրաստ է Եվրոպայում Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ․ գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ ամփոփելով Բաքու այցի արդյունքները:

«Ինչպես և ԵՄ-ն, մենք Ադրբեջանին դիտարկում ենք որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային մատակարար, և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում», – նշել է նա։

Սիբիգան ընդգծել է, որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի համար:

«Այս ամենի մասին խոսել եմ ամեն հանդիպման ժամանակ։ Նախ, Ադրբեջանի նախագահ և Ուկրաինայի բարեկամ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու դիրքորոշման համար»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, և այժմ ճիշտ ժամանակն է՝ այդ գործընկերությանը նոր թափ հաղորդելու:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago