

Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է: Ինչպես մնացած նորմալ երկրներում է, մարդիկ, որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան զինվորական: Դա վերջնանպատակն է: Հիմա այս ընթացքում կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ չեմ մտնելու: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որի փոփոխություններից մեկի համաձայն՝ առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ:
«10 հազարից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից»,- ասաց ԱԺ նախագահը և պարզաբանեց, թե վերջնանպատակը պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ ծառայելու ցանկություն ունեցողները ծառայությանը կվերաբերվեն որպես մասնագիտություն:
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ օրենքը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, քանի որ կան հարցեր, որոնք քննարկման փուլում են, բայց նաև ընդգծեց, թե այն իրավիճակը, որ եղել է և կա մեր երկրում տասնամյակներ շարունակ, պետք է փոխել:
«Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են երեխաներին ազատել բանակից, դա արել են: Նոր որակում տալու որևիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է»,- ասաց նա:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…