

ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA) մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանը իր ազդեցության գոտի:
Գործակալությունը նշում է, որ կառավարությունը՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավորությամբ, ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Ըստ հաղորդագրության, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները անցյալ տարի մնացել են լարված և Հայաստանը զգուշացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հնարավոր դուրս գալու մասին:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է իրականացրել՝ վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և նրա առավել արևմտամետ ղեկավարությունը:
Զեկույցում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ չկան։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…