

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Անկախության օրվա առիթով, որում մասնավորապես ասված է.
«Ամերիկյան ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարեկեցության համար։ Մենք ողջունում ենք նաև այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Միևնույն ժամանակ, ճանաչում ենք նաև Ադրբեջանի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում ձևավորված մեր գործընկերությունը շարունակում է նպաստել մեր ընդհանուր շահերի առաջմղմանը՝ անվտանգություն, էներգետիկ համագործակցություն և տնտեսական աճ։ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության։ Մենք ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը և միասին աշխատել՝ ապահովելու խաղաղ և բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար»,-ասված է ուղերձում։
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…