

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բարձրաձայնեց Ալիևի բոլոր թեզերը, արդարանալով պատասխանեց թշնամու կողմից հնչող յուրաքանչյուր մեղադրանքին, ինչպես նաև խոստացավ, և մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր մտահոգությունները 100%-ով կփարատվեն։
Սակայն չնշեց, թե ինչպես են փարատվելու Հայաստանի և հայ ժողովրդի մտահոգությունները, որովհետև Ադրբեջանի կողմից պարտադրված Խաղաղության պայմանագրի տեքստը չի կարող այդ արդյունքն ապահովել։
Ավելին՝ «համաձայնեցված» տեքստի ընդամենը մի քանի կետերը, որոնք հայտնի են, արդեն իսկ մարդկանց մոտ զարհուրանքից բացի ոչ մի այլ զգացմունք չեն առաջացնում։
Ակնհայտ է, որ «համաձայնեցված» Խաղաղության պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից։ Դա Հայաստանը կազմաքանդող և մեր պետության ինքնիշխանությունը զիջող փաստաթուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը։
Հիմա էլ ինքն ու իր թիմակիցները փորձում են մեր ժողովրդին համոզել, թե իբր Խաղաղության պայմանագրի մեջ տեղ գտած դրույթներն այնքան ձեռնտու են մեզ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի այն չստորագրվի։
Այնինչ Ալիևը համաձայնեցված տեքստով ստացած զիջումները դրել է իր դարակը, և շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք կրկին մեծ ջանասիրությամբ բավարարվելու են Հայաստանի իշխանությունների կողմից։
Որովհետև պարզվում է՝ նրանց գլխավոր խնդիրն ու նպատակը Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատելն է…
Հայաստանի ինքնիշխանությունը զիջող և մեր մտահոգությունները չփարատող փաստաթուղթը, որը մեզ ներկայացվում է որպես Խաղաղության պայմանագիր, չի բխում մեր ազգային և պետական շահերից, ուստի իշխանափոխությունից հետո այն պետք է վերանայվի և վերաբանակցվի։ Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…