

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մոտ 4 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 49%-ը, վերջին 12 ամսվա ընթացքում (մայիս 2024 – մայիս 2025) բախվել է ծայրահեղ շոգ օրերի քանակի աճին՝ առնվազն 30 լրացուցիչ օրով, երբ ջերմաստիճանը գերազանցել է 1991-2020 թվականներին իրենց տարածքի նորմաների ցուցանիշների 90%-ը: Այս մասին նշվում է Նյու Ջերսիում գործող Climate Central անկախ հետազոտական խմբի զեկույցում։
Ուսումնասիրության հեղինակները հայտնաբերել են 67 ալիք ծայրահեղ շոգի ալիք, այդ թվում՝
Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 2024 թ․ հուլիսին
Մեքսիկայում և ԱՄՆ-ում՝ 2024 թ․ հունիսին
Հարավային Սուդանում՝ 2025 թ․ փետրվարին
Կենտրոնական Ասիայում՝ 2025 թ․ մարտին
Գիտնականների կարծիքով, բոլոր այս դեպքերը պայմանավորված են գլոբալ տաքացմամբ։ Նշվում է նաև, որ 195 երկրներում չափազանց շոգ օրերի թիվը կրկնապատկվել է՝ համեմատած կլիմայի փոփոխությունից առաջ եղած ցուցանիշների հետ։
Ըստ ԵՄ Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության՝
2024 թվականը դարձել է դիտարկումների պատմության ամենատաք տարին։
Առաջին անգամ միջին գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է +1.5°C՝ նախարդյունաբերական մակարդակի նկատմամբ։
Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի միջին տարեկան ջերմաստիճանը հասել է ռեկորդային +20.87°C։
Այս զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են՝ կլիմայի փոփոխությունը ոչ թե ապագայի, այլ ներկայի մարտահրավեր է»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…