

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացմանն ու խորացմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա:
Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ներառյալ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը:
Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և առավել մանրամասն քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
Մաղթում եմ Ձեզ, տիկին Մելոնի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն»։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…