Արցախի պաշտպանուության բանակը պարզաբանում է ներկայացրել զորամասի հրամանատարի կողմից զինվորների համար ուղարկված ծանոցները պատուհանից նետելու փաստի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը: Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալ հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները:
Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:
Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:
Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը»:
Հարգելի պարոն Փաշինյան, Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։ «Մենք…
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի…
Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված…
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել։ Հանդիպման ընթացքում…
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ը հանրապետության առանձին շրջաններում,15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝…