Լրահոս 24/7

ՊՆ-ն ռեզերվի տակ է պահում Շամշադինի զբոսաշրջային ենթակառուցվածքները. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի հիմնադիր, այլ որպես շամշադնեցի՝ մարդ, ով հավատում է, որ զարգացումը սկսվում է համայնքից, մարդկանցից և նրանց բարեկեցիկ կյանքից ու միջավայրից։

Չնայած բյուրոկրատական խոչընդոտներին, մենք որոշեցինք հետ չկանգնել մեր երազանքից։ Սեփական միջոցներով նախաձեռնեցինք Բերդ քաղաքի կենտրոնում զբոսաշրջային miniHUB-ի կառուցումը՝ համատեղելով սրճարան, պիցցերիա և քովորքինգ տարածք։ Աշխատանքներն ընթանում են Մաշտոցի 49 հասցեում, և նախագիծը ոչ միայն նոր շունչ կպարգևի քաղաքին, այլև կապահովի աշխատատեղեր։

Բայց իմ այս բաց նամակը այդ նախագծի մասին չէ։

Մենք դիմել էինք Կառավարությանը՝ Շամշադինի Բերդ քաղաքում գտնվող երկու կիսավեր շինությունների հարցով, որոնք գտնվում են Սորան դենդրոպարկի հարևանությամբ։ Շենքերն իրենք արժեք չունեն, որովհետև վերջին 30-35 տարում այնտեղ ոչինչ չի գործել․ լողավազանի տեղում միայն փոսն է։ Այն հողը, որը նրանք զբաղեցնում են, Հայաստանի հյուսիսարևելյան զբոսաշրջային քարտեզի միակ անվիճելի գագաթն է՝ որտեղ պետք է կանգառ կատարի Բերդ այցելող զբոսաշրջիկը։ Տարածք, որտեղ միավորվում են բնությունը, պատմությունը, մշակույթը և համայնքի ներուժը, բացակայում է ժամանցը, հարմարավետությունը, տարրական բաներ։ 


Այստեղ են գտնվում Սորան  դենդրոպարկը իր ֆանտաստիկ կանաչով, Բերդի  մշակույթի թանգարանը,  Ցլիկ Ամրամի բերդի տեսարանը, Սորան ռեստորանից դեպի Բերդ բացվող տեսարանով  տերասան և ապագա լողավազանի տարածքը, որը կծառայի 16 գյուղի և Բերդի բնակիչներին։

Մեզ պատասխանեցին, որ այդ շինությունները գտնվում են ՊՆ պահուստում։

Խոսում եմ մեծ հարգանքով՝ նկատի ունենալով մեր բանակի կարևոր դերը մեր պետության կայացման գործում։ Բայց ուզում եմ նաև անկեղծ լինել։ Տասնամյակներ շարունակ Շամշադինը տվել է իր լավագույն շենքերն ու տարածքները բանակին։ Բերդի հիանալի դիրքում գտնվող դպրոցը այսօր զորամաս է։ Եվ եթե այսօր ունենք  հնարավորություն վերակերտելու մեր քաղաքների զբոսաշրջային դեմքը, կարծում եմ, պարտավոր ենք դրա համար գտնել փոխզիջում։


Ի՞նչ եմ խնդրում։


Որպես պետություն՝ կարո՞ղ ենք գտնել այլ տարածք ՊՆ-ի համար՝ Շամշադինի շրջանում  իսկ այդ վայրն ուղղորդենք համայնքի զբոսաշրջային ուղղության զարգացմանը։ Այս տարածքը ունի այնպիսի զբոսաշրջային էներգիա և պոտենցիալ, որը հնարավոր է օգտագործել միայն հանգստի, հյուրընկալության  ու հյուրասիրության նպատակներով։ Ռազմական որևէ ներկայություն  կխաթարի տարածքի զբոսաշրջային զարգացման էությունը։

Մենք պատրաստ ենք ժամանակավոր օգտագործման իրավունքով ստանալ այդ տարածքը և ներգրավել ներդրումներ։ Կարևոր չէ՝ դա մենք կիրականացնենք, թե այլք. կարևորը՝ Բերդի գագաթին չկորչի Հայաստանի ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղություններից մեկի զարգացման հնարավորությունը։

Սա նամակ չէ միայն խնդրանքով։ Սա նամակ է հավատով։ Որ պետությունն ու համայնքը կարող են քայլել միևնույն ուղղությամբ՝ արժանապատվորեն, բարեխիղճ ու հեռատես։

Հարգանքով ու պատասխանատվությամբ՝
Էդգար Բաբայան


Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերներիի Ասոցիացիա ՀԿ  հիմնադիր,


Tiv1.am և Armhoreca.am հարթակների հիմնադիր,


Շամշադին Հայաստանի Հյուսիս Արևելյան Դարպասներ նախագծի նախաձեռնող Շամշադնեցի։                                 

08.04.2025,   Երևան           

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

4 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

5 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

6 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

8 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

9 hours ago