

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.
«Արարատ համայնքի սիրելի բնակիչներ,
Ինչպես գիտեք արդեն երեք ամիս է համայնքային իշխանությանը չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել և որոշումներ կայացնել։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, «Հանուն հանրապետություն» խմբակցության ղեկավարի կալանավորումից հետո իշխանությունը կորցրել է մեծամասնությունը և ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով գնալ արտահերթ ընտրությունների։
Ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում համայնքային իշխանությունը չի լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները՝ ավելացնելով նորերը, և մեր համայնքին պետք է համայնքի շահերի մասին մտածող նոր իշխանություն։
Այս ընթացքում, մեզ համար զարմանալիորեն հունիսի 2-ին արտահերթ նիստին մասնակցել է «Հզոր համայնք» ընդդիմադիր խմբակցությունը, թեև օրակարգի հաստատմանը դեմ է քվեարկել՝ տապալելով նիստի անցկացումը։
Ընդդիմադիր գործընկերներին կոչ ենք անում շարունակել բոյկոտել ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով հասնել արտահերթ ընտրությունների։
Կառավարությանը կոչ ենք անում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակներում վաղաժամկետ դադարացնել Արարատ համայնքի ավագանու լիազորությունը և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…