Լրահոս 24/7

Թող կենտրոնանա՝ որքան թրաշի օճառ և ածելի եմ գնել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դարի բացահայտումները։ Թզբեհից և Գյումրու երեխաների համար Մանկան խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում է արել, որ Ալեն Սիմոնյանը 66.750 դրամի կոսմետիկ երիտասարդացնող քսուքներ է գնել և նվիրել ինչ-որ մեկին։

Մի երկու՝ իրենց ԶԼՄ անվանող կայք էլ արտատպել է։
Հետո էլ մի քանի դեգեներատ, իրենց ֆեյքերով տակը գրառում անելով, փորձել են դա որպես կոռուպցիա ներկայացնել, իսկ նորմալ մարդիկ ծիծաղում են նյութի վրա, բայց թեման կա։

Սա է մեր ազատ ԶԼՄ-ների որակը, ընդդիմադիրների ասելիքը և քուջուջի արդյունքը։ Կոշիկներիցս դուրս եկան և մտան այստեղ՝ պարզելու, թե որ պատվիրակության ղեկավարին կամ նրա կնոջը, որպես խորհրդարանի ղեկավար, հայկական արտադրության ինչ քսուք եմ նվիրել, ում ինչ հայկական չիր եմ նվիրել կամ Գյումրիում բնակվող կոնկրետ որ բալիկին՝ ինչ խաղալիք։

Բայց վստահ եմ՝ ինձ իմանալով՝ «Ժողովուրդ» թերթի սեփականատերը գիտի, որ ամեն իմ անուն տալն անպատասխան չի մնացել, և թող շարունակի հետաքրքրվել գնումներով։ Հիմա թող կենտրոնանա, թե որքան թրաշի օճառ և ածելի եմ գնել կամ, հաշվի առնելով որոշ պատգամավորների՝ դահլիճից փախչելու հմտությունները և արագությունը, որքան զուգարանի թուղթ է գնել ԱԺ-ն»

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago