Լրահոս 24/7

Մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ. Մեր ոսկեդարը հիմա է, այսօր. Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է.

«Դպրոցական նստարանից սկսած՝ մեզ ասել են, որ մենք փոքր ենք՝ տարածքով, թվաքանակով, ռեսուրսներով։ Բայց միշտ չէ, որ փոքր ենք եղել։ Ժամանակին եղել ենք մեծ, հզոր ու անպարտելի։ Եվ այդ երանելի դարաշրջանը հայ ժողովրդի ոսկեդարն է, որին պետք է ձգտենք վերադառնալ։ Ահա այսպես, դարերով մեզ հետապնդում է հայ ժողովրդի ոսկեդարի ուրվականը։

Առաջին անգամ ես մեր «փոքրության» իրական չափսերը հասկացա 2022 թվականին՝ մի աշխատանքային այցի ժամանակ։ Եվրոպական միության անդամ մի երկրում էինք, քննարկում էինք մեր ընդհանուր խնդիրները։ Հանկարծ, այդ երկրի իմ գործընկեր պատգամավորներից մեկը, հոգոց հանելով՝ ասաց. «դե ձեզ համար հեշտ է խոսել, դուք մեծ երկիր եք»։

Այս հայտարարությունը ինձ մի պահ անակնալի բերեց, որովհետև միաժամանակ և՛ ճիշտ էր, և՛ սխալ։ Բայց սա մի բան էր, որ ինձ օգնեց առաջին անգամ մեր «փոքրությանը» նայել ուրիշների աչքերով։ Ոչ այն ուրիշների, ովքեր մեզանում սերմանել են փոքր լինելու բարդույթը, իսկ հետո համոզել, որ չենք կարող ապրել առանց մեծ եղբոր փրկության՝ այս անարդար աշխարհում։

Ես տեսա մեր «փոքրությունը» այն ուրիշների աչքերով, ովքեր նայում են մեզ և ակնածանքով ասում, որ մենք կարող ենք ավելին, քան մեզ թվում է, որ արդեն անում ենք ավելին, քան կարող էր թվալ։

Մենք փոքր չենք, մենք մեծ ենք։ Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։

Երբեք, պատմության մեջ ոչ մի վայրկյան, հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago