Լրահոս

Ժամանակին չենք ունեցել բավական խելք՝ գնալու լուծումների. Արարատ Միրզոյան

«Դուք ոչ ԼՂ խնդրի լուծման եք գնացել, ոչ այն հայտարարել եք անկախ պետություն, ոչ՝ Հայաստանի մաս, ոչ զիջել եք, ոչ չեք զիջել․․․ Ուղղակի անվերջ ձգել եք ստատուս քվոն՝ քաջ իմանալով, որ մի օր պայթելու է ժողովրդի գլխին»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան։

Նա նշել է, որ երբ 2018թ. հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ նոր իշխանությունները եկել են՝ հողեր տալու, իրենք այնքան միամիտ էին, որ գլխի չէինք ընկնում՝ ինչի մասին էր խոսքը․ «Սա ասում եմ՝ ցույց տալու, որ լավ իմացել եք՝ սա մի օր պայթելու է»։

Միրզոյանը նաև ասել է. «Ցավոք, մենք և հայ ժողովուրդը, ես՝ անձնապես, չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք՝ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու, գլխի ընկնելու և ժամանակին գնալու զիջումների, գնալու լուծումների»։

Միրզոյանը նաև նշել է, թե խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը շոշափելի ձեռքբերում է. «Նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ ՀՀ անվտանգության աստիճանի որոշակի բարձրացում է»։

Միրզոյանը նաև ասել է, թե լավ ավանդույթների համաձայն իր ու ՀՅԴ-ի միջև վեճ է սկսվում. «Ով ով, բայց դուք այս մասին չպետք է խոսեք։ Եւ ասեմ՝ ինչու. ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20թթ որքան հնարվոր էր վատ պայմանագրեր կնքեց հարձակվող թշնամու հետ»։ «Եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ և խոսելու տեղ»,- ասաց Միրզոյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

14 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

15 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

15 hours ago