

2024 թվականին ունեցել ենք հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ կամ 117 միլիարդ դրամով աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ եթե փորձենք երկու մասի բաղդատել, այսինքն՝ հարկային մարմնի կողմից հավաքագրումներ և մաքսային մարմնից, առաջինի դեպքում ունենք 11.2 տոկոսի աճ, որը առաջանցիկ է, քան մեր տնտեսական աճի կամ ակտիվության տեմպերն են, և երկրորդ դեպքում ունենք մոտավորապես 15 տոկոսով անկում:
Դա, ըստ նրա, նշանակում է՝ սահմանին հավաքագրումների կամ ներմուծման մեջ որոշ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ են: Հիմնական մասն ավտոմեքենաներն են:
«Նախորդող տարիներին բավական մեծ աճեր ունեինք ավտոմեքենաների ներմուծման, և այդ բարձր բազայի վրա 2024-ին արդեն նվազում տեղի ունեցավ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Վերջին տարիներին, ըստ նրա, երկու ոլորտ կա, որ բարձր աճի տեմպ է ունեցել՝ բանկային համակարգ և շինարարություն:
Հակոբյանի խոսքով՝ եթե խոսենք այս տարվա 5 ամիսներից, ապա կարող ենք ասել՝ ունենք բավական բարձր աճ:
«Հավաքագրումներին արդեն մեծ տեմպ ենք հաղորդել՝ մոտավորապես 142 միլիարդ դրամով հունվար-մայիսին ավելացում կա, որը 14.4 տոկոսով աճ է ենթադրում, ինչը առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է՝ հարկեր-ՀՆԱ տեսանկյունից արդեն բարելավումները սկսվել են»,- նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին:
2024-ին մոտ 392 միլիարդ դրամի վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեծ մասը հիփոթեքի տոկոսագումարի դիմաց եկամտային հարկի վերադարձն է կազմում՝ այն աճել է 32 տոկոսով՝ 16,6 միլիարդ դրամով:
Ինչ վերաբերում է ստվերի նվազմանը, Հակոբյանը նշեց՝ հարկեր-ՀՆԱ-ի նվազում կա, սակայն ստվերի նվազման տեմպերը չեն դանդաղել, ինչի մասին են վկայում ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության տարբեր գնահատումները:
«Եթե վերջին տարիներին նայենք, պարբերաբար 0.3-0.4 տոկոսային կետ ստվերից դուրս եկող եկամուտներ ունենք, ինչը տարեկան նշանակում է լրացուցիչ 30-40 միլիարդ եկամուտներ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…