

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Radar Armenia-ին հայտնեց, որ վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու վերաբերյալ կհանդիպի ընդդիմադիր մյուս խմբակցության հետ։
«Ես զանգահարել եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, ու մենք արդեն պայմանավորվել ենք հանդիպման վերաբերյալ». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ վարչապետին անվստահություն հայտնելու ստորագրաթերթիկը շաբաթ օրվանից արդեն պատրաստ է։
Հարցին՝ ինչ քննարկումներ կան, բացի «Հայաստան» խմբակցությունից, մյուս պակասող ստորագրությունները հավաքելու վերաբերյալ, Մամիջանյանն արձագանքեց. «Իրադարձություններից առաջ չընկնենք, իհարկե, բոլոր տեսակի քննարկումներ և աշխատանք տարվում է»։
Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ հավաքվի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ 36 ստորագրություն։ Նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 պատգամավոր, խմբակցությունը հայտնել է, որ պատրաստ է 28 ստորագրությունն ապահովել։ Այսպիսով, նրանց ստորագրությունները միասին 34-ն են, ու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պակասում է 2 ստորագրություն։
Իսկ Ազգային ժողովի կողմից հարցի ընդունման համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը։ Այսինքն, անհրաժեշտ կլինեն նաև իշխող ՔՊ պատգամավորներից 18-ի ձայները։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…