

Մոսկվան աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստնության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է», – ըստ ադրբեջանական զլմ-ների հայտարարել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետը հավելել է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը և շահագրգռված է երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակմամբ: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջև սահմանի դելիմիտացիան շարունակելու համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…