Լրահոս 24/7

Մեր պատմության մեջ այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել. Փաշինյան

Firebird և NVIDIA ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն: Հրապարակումներից, աշխատանքային քննարկումներից հասկացա, որ խոսքը մեր և մեր գործընկերների պատկերացմամբ մոտավորապես 500 մլն դոլարից սկսած ներդրումային ծրագիր է լինելու: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրելով թեման ներկայացնել հանրությանը:

Նախարարը մանրամասնեց՝ Firebird-ը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ, որոնց թվում է նաև Նուբար Աֆեյանը: Իսկ NVIDIA ընկերությունը 3,5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից է աշխարհում:

«Firebird ընկերությունը դառնում է NVIDIA-ի՝ եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը: Հայաստանում այս մեծ նախագիծն իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը:

Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ 500 դոլարի ներդրում է նախատեսվում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 Մվտ էլեկտրաէներգիայի սպառում: Նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով էներգիան և ռեսուրսները չափազանց կարևոր են, և այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է, ունի այդ հզորությունները տրամադրելու:

Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից, որն այս պահին աշխարհում ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորներ, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով: Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների Claud ծառայություններ մատուցել և՛ հայաստանյան տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն՝ հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված ԱԲ ռեսուրսը և իրենց հետազոտություններում կիրառեն:

Որոշ հատված Կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար, ԱԲ մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն՝ հիմնական մասը, բնականաբար, ընկերությունը Cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի և վաճառի աշխարհի տարբեր ընկերություններին»,- ասաց նա:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ նախագծի գործարկումը կարող է իրականացվել Ակադեմիական քաղաքի տարածքում:

«Երբ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրն այսօր բավականին լավ և հեռանկարային իրավիճակում է:

Իմ գնահատականն այն է, որ մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ, որ, թույլ տվեք ասել (չեմ ուզում տարածական բան ասել), բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել: Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները եղել են միշտ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այսօր այդ սպառնալիքները կառավարելի են դարձել:

Վարչապետը նաև ընդգծեց, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ ՀՀ-ում չէին արվի:

Նախօրեին տեղեկացրել էինք,Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago